Հայաստան ադամանդների ներմուծման ծավալներն աճել են 3.8%-ով
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան է ներմուծվել 48.06 մլն դոլար մաքսային արժեքով 108 510 կարատ ադամանդ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 3.8%-ով, իսկ մաքսային արժեքը` 56.37%:
Միևնույն ժամանակ Հայաստանից արտահանվել է 34.059 մլն դոլար մաքսային արժեքով 65 700 կարատ ադամանդ: Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ արտահանման ծավալները նվազել են 2.4%-ով, իսկ մաքսային արժեքն աճել է 39.09%-ով: