Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Հովիկ Աբրահամյանն այցելել է ԼՂՀ-ում գործող ձեռնարկություններ
24/06/2014 18:54
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն այցելել է ԼՂՀ-ում գործող ձեռնարկություններ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում գործող մի շարք ձեռնարկություններ: ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և հուզող խնդիրներով: «Մետաքս» կոմբինատը պետական ներդրումներով գործող թեթև արդյունաբերական ՍՊԸ-ների միավորում է, որում ներգրավված են ոլորտի մի շարք կազմակերպություններ, իսկ «Արցախ ֆրուտ»-ը մասնագիտացած է մրգերի և բանջարեղենի պահածոների արտադրության մեջ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցությունը՝ նշելով. «Այսօրվա քննարկումների արդյունքում պարզվեց, որ կան մեծ ձեռքբերումներ, և նախարարություններն աշխատում են համահունչ, ինչի համար շատ ուրախ եմ: Համոզված եմ, որ դա կտա իր դրական արդյունքն ու կնպաստի և´ Արցախի, և´ Հայաստանի տնտեսության զարգացմանը»: ՀՀ վարչապետը ողջունելի է համարել ԼՂՀ կառավարության մոտեցումը՝ յուրաքանչյուր ներդրողի համար ստեղծել հնարավորություն և տրամադրել արտոնություններ, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: «Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերությանը, ապա կփորձենք վերականգնել այս ոլորտը Արցախում և Հայաստանում. պետք է գնալ արտոնությունների տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռնվի ներդրումներ անել Արցախում՝ հաշվի առնելով նաև ռիսկը: Արդեն 300 աշխատատեղ կա, և ԼՂՀ վարչապետը նշեց, որ աշխատատեղերի թիվը հասնելու է 700-ի: Նման քայլերը պետք է շարունակական բնույթ կրեն: Անհրաժեշտության դեպքում կլինի նաև Հայաստանի կառավարության աջակցությունը, որպեսզի Արցախի տնտեսությունը զարգանա», – եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39