Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մեկնել է  ԼՂՀ
27/06/2014 16:35
Կիսվել

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մեկնել է ԼՂՀ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Այսօր Ա. Շաբոյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական զարգացմանը, մասնավորապես մրցակցային դաշտին առնչվող խնդիրներ: Ա. Հարությունյանը կարևորել  և բարձր է գնահատել ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված  աշխատանքները մեծապես նպաստել են մի շարք խնդիրների լուծմանը: ԼՂՀ  վարչապետը ընդգծել է, որ շարունակական ակտիվ գործունեությունը կբերի դաշտի էական բարեփոխմանն ու առկա խնդիրների հնարավորինս արագ լուծմանը:

Ապա տեղի է ունեցել երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպումը: Արտակ Շաբոյանի և Լևոն Մնացականյանի համատեղ նախագահությամբ տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում պատասխանատվության միջոցներ են կիրառվել մի շարք անբարեխիղճ տնտեսվարողների հանդեպ: Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ փորձի հիման վրա, քննարկվել են հացամթերքի, ձվի, դեղորայքի  ոլորտների, ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի վարքագծին առնչվող հարցեր: 

Ա. Շաբոյանը ներկայացրել է վերջին 3 տարիների համատեղ գործունեության արդյունքները: Մասնավորապես նա կարևորել է տեղեկատվության փոխանակման բազաների ստեղծումը, որոնց միջոցով անբարեխիղճ տնտեսվարողները անմիջապես հայտնվում են 2 երկրների մրցակցային մարմինների դիտակետում: Ա. Շաբոյանը կարևորել է նաև օրենսդրական փոփոխությունները և տեղեկացրել, որ Արցախի գործընկերների հետ համատեղ իրականացվել են թվով 38 ոլորտային ուսումնասիրություններ՝ սոցիալական նշանակություն ունեցող առաջնային շուկաներում: Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրել Արցախի մրցակցային կառույցին  և աշխատակիցների համար արտերկրում ու Հայաստանում կազմակերպել ավելի քան 20 վերապատրաստման ծրագրեր:

Նիստի ավարտին երկու երկրների մրցակցային մարմինների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որտեղ նախանշվել են առաջիկա մի քանի տարիների համատեղ աշխատանքի գերակա ուղղությունները:

Ա. Շաբոյանը նշել է, որ  վերջին մի քանի տարիների սերտ համագործակցության արդյունքները ակնհայտ են, բայց ոչ բավարար,  կան նոր ծրագրեր և գաղափարներ, որոնք Արցախի գործընկերների հետ համատեղ կյանքի կկոչվեն առաջիկայում: 

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37