Տնտեսական հանցագործությունների թիվը կրճատվել է
Այս տարվա առաջին հինգ ամսում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 365 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 578-ի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշվում է, որ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 48:
Նշենք, որ 2013 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 1127 հանցագործություն, 2012 թվականին՝ 770, իսկ 2011 թվականին՝ 1112: