Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 12.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրված պղնձի խտանյութի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.9%-ով և կազմել 79 918 տոննա:
Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 14%-ով և կազմել 4 197 տոննա: Իսկ ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 18.9%-ով և կազմել 6 014 տոննա: