Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսական ոլորտի մասնագետները
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի մասնագետները: Այս ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 389,0 հազար ՀՀ դրամ, ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է հանրապետական միջին աշխատավարձը, շուրջ 7 անգամ` նվազագույն աշխատավարձը:
Համեմատաբար բարձր աշխատավարձով առանձնանում են նաև հանքարդյունաբերության և հեռահաղորդակցության ոլորտները:
Հանքարդյունաբերական ընկերություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 332,7 հազար ՀՀ դրամ, իսկ տեղեկատվության և կապի ոլորտում` 315,1 հազար ՀՀ դրամ:
Մեր հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է շուրջ 161 հազար ՀՀ դրամ: