![Մեր երկրի արտահանման ծավալի 26%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը](https://b24.am/pub/uploads/2014/09/stat13NM_881634487.jpg)
Մեր երկրի արտահանման ծավալի 26%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը
Մեր երկրի արտահանման կառուցվածքում շարունակում է առավել մեծ տեսակարար կշիռ ունենալ հանքահումքային արտադրանքը՝ շուրջ 26%: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014 թվականի առաջին յոթ ամսում Հայաստանից արտահանվել է 218,24 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 7%-ով:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել նաև պատրաստի սննդի արտադրանքը և ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը:
Այսպես, պատրաստի սննդի արտադրանքին բաժին է ընկել արտահանման 21%-ը, իսկ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերին՝ 20%-ը: