Տնտեսական

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 443.00-2.00 EUR SELL - 450.00-1.50
OIL:  BRENT - 69.71+0.56 WTI - 64.96+0.73
COMEX:  GOLD - 5060.40+0.21 SILVER - 82.59+2.95
COMEX:  PLATINUM - 2123.30-0.94
LME:  ALUMINIUM - 3125.50+1.31 COPPER - 13176.50+1.40
LME:  NICKEL - 17349.00+1.52 TIN - 49098.00+5.09
LME:  LEAD - 1969.50+0.48 ZINC - 3375.50+0.90
FOREX:  USD/JPY - 152.32-0.87 EUR/GBP - 1.1874-0.28
FOREX:  EUR/USD - 1.1874-0.28 GBP/USD - 1.3633-0.19
STOCKS RUS:  RTSI - 1121.48+1.16
STOCKS US: DOW JONES - 50121.40-0.13 NASDAQ - 23066.47-0.16
STOCKS US: S&P 500 - 6941.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 57639.84-0.02 TOPIX - 3882.16+0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 27032.54-0.55 SSEC - 4134.02+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 10472.11+1.14 CAC40 - 8313.24-0.18
STOCKS EUR:  DAX - 24856.15-0.53
12/02/2026  CBA:  USD - 377.57-0.31 GBP - 514.97-1.37
12/02/2026  CBA:  EURO - 448.4-1.66
12/02/2026  CBA:  GOLD - 61641+415 SILVER - 1045.2+68.9
Արտակ Շաբոյանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստին
08/09/2014 11:47
Կիսվել

Արտակ Շաբոյանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստին

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, աշխատանքային այցով Սանկտ-Պետերբուրգ է մեկնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստին:

Միջպետական խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև տարվա ընթացքում մրցակցային օրենսդրության խախտման ուղղությամբ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, ով հանդիսանում է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ:  ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես կանդրադառնա Մաքսային միությանն անդամակցության շրջանակում Հայաստանի ինտեգրման գործընթացին՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

12/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.57
-0.31
Եվրո (EUR)
448.4
-1.66
Ռուբլի (RUR)
4.8914
+0.0023
Լարի (GEL)
140.67
-0.08
61641
+415
Արծաթ
1045.2
+68.9