Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00-4.00 EUR SELL - 435.00-2.00
OIL:  BRENT - 103.89+3.39 WTI - 98.71+3.37
COMEX:  GOLD - 5052.50-1.24 SILVER - 80.91-4.44
COMEX:  PLATINUM - 2042.10-5.01
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.71+0.20 EUR/GBP - 1.1416-0.77
FOREX:  EUR/USD - 1.1416-0.77 GBP/USD - 1.3222-0.88
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը աճել է 30%-ով և հասել շուրջ 360 մլն դոլարի
07/10/2014 09:01
Կիսվել

Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը աճել է 30%-ով և հասել շուրջ 360 մլն դոլարի

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է 359,70 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 30%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է  9.6%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Չինաստան առևտրի ընդհանուր կառուցվածքում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է միայն 27%` 97,82 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 261,88 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը աճել է 2,2 անգամ, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 12.5%-ով:

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է  10.2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.4%:

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10