Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով արտադրվել է 22 կգ շաքարավազ
2013 թվաանին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով արտադրվել է 22 կգ շաքարավազ: Երեք տարվա ընթացքում ցուցանիշն ավելի քան կրկնապատկվել է: 2010 թվականին այն կազմել էր շուրջ 10 կգ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2013 թվականին մեր երկրում արտադրվել է ընդհանուր առմամբ 69,62 հազար տոննա շաքարավազ: 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 69,26 հազար տոննա, 2011 թվականին՝ 72,15 հազար տոննա, իսկ 2010 թվականին՝ 32,50 հազար տոննա:
Նշենք, որ վերջին տարիներին մեր երկրում շաքարավազի արտադրության ծավալների աճին զուգահեռ գրանցվել է ներմուծման անկում: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ 2013 թվականի առաջին կեսին Հայաստան շաքարի ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 50%-ով: Նշենք, որ Հայաստան շաքար հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից: