
Credit Suisse-ը վերանայել է Brent տեսակի նավթի գների կանխատեսումները
Շվեյցարական Credit Suisse բանկի վերլուծաբանները հաջորդ ֆինանսական եռամսյակի համար նվազեցրել են Brent տեսակի նավթի գների կանխատեսումները` 98 դոլարից հասցնելով մինչև 92 դոլար մեկ բարելի դիմաց: Վերջին 2 շաբաթվա ընթացքում կանխատեսումները նվազեցվում են արդեն 2-րդ անգամ:
«Նախկինի պես ձմռանն ակնկալում ենք նավթի պահանջարկի աճ, որը սակայն կսկսվի ավելի ուշ»,-նկատում են բանկի վերլուծաբանները: Նրանք նաև վերանայել են նավթի գների կանխատեսումները 2015-ի 1-ին եռամսյակի համար` 95 դոլարից իջեցնելով մինչև 87 դոլար մեկ բարելի դիմաց:
Կանխատեսումների վատթարացումը բացատրվում է Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալների նվազեցմանն ուղղված փորձերի ժամանակավրեպությամբ: Ընդհանուր առմամբ` 2015-ին Brent տեսակի նավթի գները կնվազեն 12%-ով` այս տարվա 103 դոլարի համեմատ կազմելով 91,5 դոլար մեկ բարելի դիմաց: