
Հունվար-սեպտեմբերին բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 79,8 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 134,0 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: Այստեղ հասույթը կազմել է 79,88 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2%-ով:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել էր 173,73 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով: