Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսիստները
Հայաստանի ֆինանսական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 368,7 հազար ՀՀ դրամ, ընդ որում` ֆինանսական ոլորտի պետական հատվածում աշխատողների աշխատավարձն ավելի բարձր է, քան մասնավոր հատվածում աշխատողներինը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ֆինանսական ոլորտի պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձը կազմում է 466,6 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածի աշխատակիցներինը՝ 363,0 հազար ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ ֆինանսիստները Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են:
Երկրորդ տեղում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աշխատողներն են (326 հազար ՀՀ դրամ), երրորդ տեղում՝ տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները (312 հազար ՀՀ դրամ):