Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հումքային և պարենային ապրանքների շուկաներում գնաճային միտումներ չեն ակնկալվում
25/11/2014 22:25
Կիսվել

Հումքային և պարենային ապրանքների շուկաներում գնաճային միտումներ չեն ակնկալվում

Հումքային և պարենային ապրանքների շուկաներում գնաճային միտումներ չեն ակնկալվում: Միաժամանակ, առանձին ապրանքների շուկաների զարգացումները պայմանավորված կլինեն դրանց բնորոշ հիմնարարներով, մասնավորապես՝ էներգակիրների գնային զարգացումները՝ աշխարհաքաղաքական զարգացումներով, պարենային ապրանքների գները՝ եղանակային պայմաններով: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի՝ «Գնաճի հաշվետվություն» հրապարակման մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝  էներգիայի միջազգային գործակալության հոկտեմբերի գնահատումները վկայում են, որ 2014թ. նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 60.9%-ը կբավարարվի ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի արդյունահանմամբ (նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 3.1%), որի պայմաններում ՕՊԵԿ անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների նկատմամբ միջին պահանջարկը կկազմի 29.7 մլն բարել/օրական: Կարճաժամկետ հորիզոնում կգրանցվի նավթի միջազգային գների նվազում՝ պայմանավորված առաջարկի կարճաժամկետ ճշգրտումներով, այնուհետև, կանխատեսման միջինժամկետ հորիզոնում համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց, նավթի միջազգային գները հիմնականում կդրսևորեն չափավոր աճի միտումներ, թեև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ էներգակիրների միջազգային շուկայում գնաճային ռիսկերը կպահպանվեն:

Համաշխարհային տնտեսության դանդաղ աճի պարագայում արդյունաբերական մետաղների շուկաներում կարճաժամկետ հորիզոնում կնկատվեն որոշակի գնանկումային դրսևորումներ, այնուհետև՝ միջնաժամկետ հատվածում, կդիտարկվեն առավելապես կայունացման և թույլ գնաճային միտումներ:

ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից հոկտեմբերին կատարված գնահատումների համաձայն` 2014/2015 մարքեթինգային տարում սպասվում է մոտ 721.1 մլն տոննա ցորենի բերք (նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալը կրճատվել է մոտ 6 մլն տոննայով), ընդ որում՝ սպառման նկատմամբ արտադրության առաջանցիկ աճով պայմանավորված՝  կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է պաշարների որոշակի աճ (նախորդ տարվա համեմատ պաշարները կավելանան մոտ 7 մլն տոննայով): Չնայած կարճաժամկետ գնանկումային զարգացումներին, միջնաժամկետ հատվածում հիմնականում կդրսևորվի հացահատիկի միջազգային գների կայունացման միտում:

2014/2015 մարքեթինգային տարում բրնձի համաշխարհային արտադրության ծավալը կկազմի մոտ 475.48 մլն տոննա (նախորդ տարվա համեմատ՝ մոտ 1 մլն տոննայով ավելի): Միաժամանակ, պայմանավորված սպառման աճով, պաշարները փոքր-ինչ կնվազեն (նախորդ տարվա համեմատ մոտ 6.2 մլն տոննայով): Արդյունքում՝ հիմնականում կդրսևորվեն բրնձի միջազգային գների կայունացման միտումներ:

2014/2015 մարքեթինգային տարում Բրազիլիայում սպասվող շաքարեղեգնի բերքի կրճատումը հիմնականում կփոխհատուցվի ԵՄ-ում, Ավստրալիայում և Մեքսիկայում սպասվող առատ բերքով, ինչի արդյունքում շաքարավազի միջազգային շուկայում միջնաժամկետ հատվածում հիմնականում ակնկալվում են գների թույլ աճի միտումներ: Նշենք, որ շուկայի կարճաժամկետ զարգացումների վրա մեծապես կազդեն առաջարկի վերաբերյալ ձևավորվող սպասումները՝ կապված խոշոր արտադրող երկրների արտադրության գնահատումների ճշգրտումներով:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90