Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Ինչպե՞ս տարբերել կեղծ թղթադրամը
23/12/2014 23:13
Կիսվել

Ինչպե՞ս տարբերել կեղծ թղթադրամը

Աշխարհում ամենաշատը կեղծում են թղթադրամները: Սա է պատճառը, որ շատ երկրներում կեղծ թղթադրամները տարբերելու գիտելիքները համարվում են անհրաժեշտություն: Իսկ ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ հայկական թղթադրամների իսկությունը ճանաչելու համար:

Կենտրոնական բանկի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հայկական թղթադրամների իսկությունը առանց հատուկ գիտելիքների և սարքերի, միայն աչքերի և ձեռքերի օգնությամբ ստուգելու համար պետք է կատարել երեք գործողություն` նայել, շոշափել, փոխել դիտման անկյունը:

Թղթադրամների երևացող պաշտպանական հատկանիշներից կարևորագույնն են ջրանիշը և ներգծերը: Առավել հարմար է ստուգել պատուհանաձև ներգիծը: Այն թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ «պատուհանների» (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում են հստակ մանրատառաշարեր: Ներգծի «պատուհանների» կողքերի թուղթն ավելի բարակ է, քան այն մասերում, որոնք ամբողջովին թղթի մեջ են գտնվում՝ ուստի լուսընդդեմ դիտելիս երևում են մոտ 5 միլիմետր լայնությամբ մուգ և բաց գծեր:

Թղթադրամների շոշափելի պաշտպանական հատկանիշն է «խորը» տպագրությունը: Դիմերեսի որոշ պատկերներ՝ անվանական արժեքը արտահայտող թվերն ու բառերը, դիմանկարները տպագրված են բարձրադիր շերտ ունեցող ներկով, որի ռելիեֆը զգացվում է մատների ծայրով շոշափելիս:

Թղթադրամի դիտման անկյունը փոխելով ստուգվում են որոշ թղթադրամների (1000, 5000, 20000, 50000 և 100000 դրամանոց) վրա օպտիկապես փոփոխական ներկով տպագրված հատկանիշները, որոնք փոխում են գույնը, օրինակ 1000՝ կանաչից կարմիրի, 5000՝ կարմրամանուշակագույնից կանաչի, 20000 և 50000՝ մուգ շագանակագույնից մուգ կանաչի, 100000՝ մուգ մանուշակագույնից մուգ կապույտի և հակառակը:

Բացի այդ, թղթադրամների վրա փակցված հոլոգրամները կամ կինեգրամները պարունակում են տարբեր դիմանկարներ և զարդանախշեր, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց:

Օրինակ, 100000 դրամանոցի կինեգրամում թագավորի գլխի լուսապսակը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է աջից դեպի ձախ: 100000 թվի ներքևում գտնվող ստվերը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է վերից վար:

Մետաղադրամների իսկությունը ստուգելու համար անհրաժեշտ է ստուգել տվյալ անվանական արժեքի մետաղադրամի տրամագիծը, զանգվածը, եզրաշուրթը և համոզվել, որ դրանք համապատասխանում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին: Բացի այդ, մետաղադրամների վրա առկա պատկերները (անվանական արժեքն արտահայտող թիվը, գրառումները, թողարկման տարեթիվը, ՀՀ զինանշանը, զարդանախշերը) պետք է լինեն հստակ` իրենց ներհատուկ մանր էլեմենտների առկայությամբ: Մետաղադրամների իսկությունը ստուգելիս կարելի է հաշվի առնել նաև այն, որ 20, 50 և 100 դրամանոց մետաղադրամները պարունակում են երկաթ՝ ուստի կարող են ստուգվել մագնիսով:

ՀՀ դրամանիշերի իսկությունը ստուգելիս անհրաժեշտ է ստուգել մեկից ավելի պաշտպանական հատկանիշ, իսկ տարակուսանքի դեպքում համեմատել այն իսկական դրամանիշի հետ: Կեղծ դրամանիշեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանց իրացնելը պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72