
Արտահանվել են 1,6 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն
Հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել են 1 մլն 579.1 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ շուրջ 7%-ով:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանից արտահանվել էին 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2012 թվականին մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 1 մլն 14.5 հազար ԱՄՆ դոլար: