Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՌԴ և ՉԺՀ միջև արտաքին առևտուրը կրճատվել է
09/02/2015 11:56
Կիսվել

ՌԴ և ՉԺՀ միջև արտաքին առևտուրը կրճատվել է

Հունվարին Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան արտահայտությամբ կրճատվել է 36,4%-ով` կազմելով 5,3 մլրդ դոլար: ՉԺՀ Մաքսային գլխավոր վարչության տվյալներով` չինական արտահանումը նշված ժամանակահատվածում նվազել է 42,1%-ով` մինչև 2,8 մլրդ դոլար, իսկ ռուսական ապրանքների ներկրումը` 28,7%-ով (2,5 մլրդ դոլար):

Հաշվետու ամսին կրճատվել է նաև Չինաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը (-10,8%)` կազմելով 334,6 մլրդ դոլար: Արտահանումը ցուցադրել է 3,2% անկում (մինչև 196,9 մլրդ դոլար), իսկ ներկրումը` 19,7% անկում (մինչև 137,7 մլրդ դոլար):

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալների կրճատումը մասնավորապես պայմանավորված է Չինական նոր տարվան ընդառաջ տեղի ունեցող միջոցառումների նախապատրաստությամբ: Վերլուծաբանների ներկայացմամբ` հունվարի արդյունքներով Պեկինի արտահանման և ներկրման գործողությունների ծավալը բոլոր խոշոր տնտեսական գործընկերների հետ կրճատվել է:

Նշենք, որ Ռուսաստանի առևտրային գործընկերների թվում Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Ռուսաստանը Չինաստանի համար` իններորդը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88