Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզում
18/02/2015 11:39
Կիսվել

Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հերթական մարզային խորհրդակցությունն անց է կացրել Լոռու մարզում: Խորհրդակցությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի պատասխանատուներ:  

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին` նախարարը մասնավորապես կարևորել է անասնապահության ճյուղում մթերատվության բարձրացման խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:  

Նախարարի խոսքով` կատարված դրական աշխատանքներին զուգահեռ անասնաբուծության բնագավառում դեռևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ: Մասնավորապես անբավարար են օգտագործվում հեռագնա արոտավայրերը. մարզում առկա 145.9 հազար հա արոտավայրերից օգտագործվում է միայն 40 %-ը:  

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թվով 8 համայնքներում արդեն իսկ ստեղծվել են գյուղացիական կոոպերատիվներ, ինչը լավ նախադրյալ է ծրագրի երկրորդ բաղադրիչի ընձեռած հնարավորություններից օգտվելու և արտադրական ու վերամշակման նոր սարքավորումների ներդրման միջոցով զգալիորեն բարելավելու արտադրությունը:  

«Պետությունն այս տարի նույնպես շարունակելու է օժանդակության ծրագրեր իրականացնել` հնարավորինս թեթևացնելով գյուղացիների հոգսը: Ընդ որում այս տարի նախատեսվում է ևս երկու տոկոսային կետով ավելացնել գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը, և արդեն իսկ մարտի վերջին վարկերի տրամադրման գործընթացը կմեկնարկի»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:  

Այս համատեքստում նախարարը նաև հավելել է, որ ընթացիկ տարում ոռոգման ջրի վարձրավճարների ավելացում տեղի չի ունենա` անկախ էլեկտրաէներգիայի կամ գազի սակագների բարձրացումից:   Նախարարը գոհունակություն է հայտնել նախորդ տարի մարզում կազմակերպված մթերումների արդյունքներից` նշելով, որ 2013 թվականի համեմատությամբ բանջարեղենի մթերումների ծավալները գրեթե կրկնապատկվել են, իսկ պտղի մթերումների ծավալներն աճել են 1.3 անգամ:  

Ընդհանուր առմամբ 2014 թվականին մարզի տարածքում մթերվել է 185.9 տոննա պտուղ (ներառյալ չորացված մթերքների արտադրությանը ուղղված պտուղը) և 128.8 տոննա բանջարեղեն, 2013 թվականի 81.7 և 43.8 տոննայի դիմաց:   Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87