
2014թ.-ին Հայաստան է ներմուծվել շուրջ 11 հազար տոննա սուրճ
2014 թվականին Հայաստան է ներմուծվել 10 հազար 994.3 տոննա սուրճ (ներառյալ՝ փոխարինիչներ, թեփուկներ, հատիկների պատյաններ): Նախորդ տարվա համեմատ ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 5%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մաքսային ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկիր ներմուծված սուրճի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 24 մլն 828.5 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 25 մլն 802.1 հազար ԱՄՆ դոլար: