Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Փոփոխություններ և լրացումներ ԱՊՊԱ ոլորտի ընթացակարգերում և կանոններում
19/03/2015 22:51
Կիսվել

Փոփոխություններ և լրացումներ ԱՊՊԱ ոլորտի ընթացակարգերում և կանոններում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել են «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014, ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև հաստատվել են «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029 և «ԱՊՊԱ պատահարում մեղավորության որոշման մեթոդաբանությունը» RL 1-044 կանոնները:

Կատարված փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես՝

սահմանվել են ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին տեղադրված տեսագրող սարքերի միջոցով և շարժական սարքերում/բջջային հեռախոսներում տեղադրված հատուկ ծրագրային լուծումների միջոցով ԱՊՊԱ պատահարների արձանագրման ընթացակարգեր,

հստակեցվել և վերանայվել են ապահովագրական ընկերությունների համապատասխան ներկայացուցիչների կողմից ԱՊՊԱ պատահարների սպասարկման պահանջները՝ սահմանվել է ԱՊՊԱ պատահարի արձանագրման միասնական ձև, ինչը կնպաստի պատահարի վայրում օպերատիվ և ամբողջական ելակետային տվյալների հավաքագրմանը,

նկարագրվել են հաճախակի տեղի ունեցող ԱՊՊԱ պատահարների սցենարներ որոնց համար հաշվարկված են մասնակից անձանց մեղավորության աստիճանները, ինչը թույլ կտա հետագայում բացառել միևնույն ելակետային տվյալների առկայության պարագայում ԱՊՊԱ պատահարի մասնակիցների մեղավորության աստիճանի վերաբերյալ միմյանց հակասող որոշումների կայացումը։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից՝ գրանցված RL 1-001, RL 1-014 և RL 1-018 կանոնների փոփոխությունները, լրացումները և RL 1-029 կանոններն ուժի մեջ են մտնելու 01.04.2015 թ.-ին, իսկ RL 1-044 կանոնները՝ 01.09.2015թ.-ին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98