Խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումները կազմել են 33,45 մլրդ դրամ
2014 թվականին Հայաստտանում խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 33,45 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս ներդրումները հոսել են Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից և Միացյալ Թագավորությունից, ընդ որում՝ ֆրանսիական ներդրումները կազմել են 8,4 մլրդ ՀՀ դրամ, Միացյալ Թագավորությունից հոսած ներդրումները՝ շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ, իսկ Լյուքսեմբուրգից հոսած ներդրումները՝ մոտ 13 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք, որ 2014 թվականին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ընդհանուր ծավալը կազմել է 839,75 մլրդ ՀՀ դրամ, որից միայն ուղղակի ներդրումները՝ 349,98 մլրդ ՀՀ դրամ: