
Հանքահումքային արտադրանքի արտահանումը կրճատվել է
Ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա արդյունքներով մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի 27%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել է 56,69 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 5%-ով:
Հարկ է նշել, որ մեր երկրի արտահանման կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն նաև ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը` 25%, և պատրաստի սննդի արտադրանքը՝ 15%:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել է 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 3%-ով: