Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում
15/04/2015 17:30
Կիսվել

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Լևոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, ապրիլի 13-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ԵԽԽՎ նախագահի այցը մեր երկիր, նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը մասնակցել է ԵԽ-ի բոլոր մակարդակներում աշխատանքներին, իրականացրել ստանձնած պարտավորությունները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նա մասնավորապես նշել է, թե բարեփոխման ինչպիսի աշխատանքներ են իրականացվում դատաիրավական, ոստիկանության ոլորտներում, գենդերային հավասարության, սեռական և կրոնական փոքրամասնություններին առնչվող իրավական պաշտպանության մասում:

Հերմինե Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին և կրկին հավաստիացրել, որ այս հարցում Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով քննարկումները և խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ ու ԼՂՀ մասնակցությամբ:

Նա տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին, որ ամառվանից սկսած հաճախակիացել են գնդակոծություններն Ադրբեջանի կողմից, որի հետևանքով մի քանի անգամ ավելացել են զոհերը շփման գծում, ինչը, ըստ նրա, կապված է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրված զեկույցի հետ: Տիկին Նաղդալյանը նկատել է, որ խնդրի կարգավորման համար բավարար չեն Հայաստանի ջանքերը, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները:

Այս համատեքստում խոսվել է վստահության ցածր մակարդակի և անաչառության դեֆիցիտի մասին:

Պատվիրակության ղեկավարը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների և արձանագրությունների կասեցման վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կարևորել է հատկապես դրանց կրկնությունը կանխարգելելու տեսանկյունից:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը և Լևոն Զուրաբյանը խոսել են ներքաղաքական իրավիճակից և գործընթացներից, ներկայացրել իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները քննարկվող և այլ հարցերի առնչությամբ: Հայկական պատվիրակության անդամները կարևորել են ԵԽԽՎ պատգամավորների նախաձեռնած միավորման ստեղծումը, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողության և ժխտողականության դեմ:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել բարձրացված հարցերին: Նա կարևորել է տարբեր խնդիրների լուծման համար միահամուռ ջանքերի գործադրումը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտին՝ նա կարևորել է դատական մարմինների անկախությունն ու հանրության վստահության մեծացումը դրանց նկատմամբ, անհրաժեշտ համարել անպատժելիության բացառումը: Տիկին Բրասերն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, ընդգծել դրանց համապատասխանության անհրաժեշտությունը ԵԽ չափանիշներին և նշել, որ սահմանադրական բարեփոխումները չպետք է լինեն ինքնանպատակ. նրա խոսքով՝ դրանք պետք է դառնան գործիք՝ երկիրը զորացնելու համար: Նա նաև կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Հերմինե Նաղդալյանը խոսել է նաև ԼՂՀ-ի հետ ԵԽԽՎ-ի համագործակցության անհրաժեշտության մասին՝ մատնանշելով, որ խորհրդարանական ձևաչափը լավագույնն է նման համագործակցության համար, որին ի պատասխան՝ ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ ԼՂ-ի բնակչությունը ԵԽ-ի 820 միլիոնանոց ընտանիքի մաս է կազմում, որի մասին Եվրոպայի խորհրդում պետք է հոգ տանեն:

Նույն օրը ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպել են նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

Անդրադառնալով «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցին՝ նշվել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել փաստաթղթի զեկուցող Ռոբերտ Վոլտերի հետ, քանի որ չի հավատում զեկույցի անաչառությանը: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ զեկույցը պատվիրված է ադրբեջանական պատվիրակության կողմից: Տիկին Բրասերի՝ պատվիրակությունների միջև վստահության մակարդակը բարձրացնելուն վերաբերող առաջարկին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրա նախապայմանը պիտի լինի ԵԽԽՎ-ի կողմից նման զեկույցներից հրաժարվելը:

Խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ ԼՂ-ի մասին զեկույց պատրաստողը նախ պետք է այցելի Ղարաբաղ և մոտիկից ծանոթանա արցախցիների հետ: Նրանք առաջարկել են ԵԽԽՎ նախագահին առաջիկայում ԼՂ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ այցելել Լեռնային Ղարաբաղ և կարևորել են Եվրոպայի խորհրդում ԼՂ-ին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արխիվները բացելու և պատմագիտական ուսումնասիրություն իրականացնելու առաջարկի վերաբերյալ՝ խորհրդարանական խմբակցությունների անդամները փաստել են, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ուսումնասիրվել է մասնագետների կողմից և ճանաչվել: Նշվել է, որ Հայաստանը արխիվներում ոչինչ չի թաքցնում, իսկ աշխարհասփյուռ հայությունն ապացույցն է այն բանի, որ հենց Ցեղասպանության պատճառով է հայ ժողովուրդը սփռվել աշխարհով մեկ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Անն Բրասերը կարևորել է խնդրի կարգավորումը: Հայ-թուրքական հարաբերությունների առումով ԵԽԽՎ նախագահը, կարևորելով երկխոսությունը և շփումները երկու երկրների միջև, նշել է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները՝ ընդգծելով նաև, որ առանց անցյալի հետ հաշտվելու՝ հնարավոր չէ ապագա կառուցել: Նրա գնահատմամբ՝ այն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեծ եղեռնը երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում անվանել է Ցեղասպանություն, դա ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56