Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
«Չորրորդ Իշխանություն». Հովիկ Աբրահամյանը դժգոհ է Կարեն Ճշմարիտյանի աշխատանքից
21/05/2015 10:32
Կիսվել

«Չորրորդ Իշխանություն». Հովիկ Աբրահամյանը դժգոհ է Կարեն Ճշմարիտյանի աշխատանքից

«Չորրորդ Իշխանություն» պարբերականը անդրադարձ է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սպասվող փոփոխություններին:

«Վերջին շրջանում ներիշխանական շրջանակներում վերսկսել են խոսակցությունները խոշորածավալ կադրային և համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին: Դրանք պայմանավորված են ինչպես իշխանական տարբեր խմբավորումների միջև առկա քողարկված և բացահայտ պայքարով, այնպես էլ օբյեկտիվ հանգամանքներով և միջազգային տնտեսական կառույցների պահանջով: Այս առումով առավել ակտիվացել են խոսակցությունները, որ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ ընդհուպ մինչև նրա որոշ գործառույթների փոխանցումը այլ գերատեսչությունների: Նման կտրուկ գործողությունները պայմանավորված են վերոնշյալ նախարարության և անձամբ նախարար Կարեն Ճշմարիտյանի ոչ արդյունավետ գործունեությամբ, որի մասին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բանն այն է, որ էկոնոմիկայի նախարարության վրա մեծ պարտավորություններ էին դրված Հայաստանում բիզնես մթնոլորտը բարելավելու և դրսի բիզնեսմեններից ներդրումներ բերելու ուղղությամբ: Մինչդեռ, ինչպես ցույց տվեց կյանքը, այս ուղղությամբ աշխատանքները նաև էկոնոմիկայի նախարարության «ջանքերով» լիովին ձախողվեցին: Գրեթե տապալված են նաև Հայաստանում քիչ թե շատ տեսանելի արդյունաբերական ծրացրեր իրականացնելու իղձերը: Արդյունաբերություն ինչպես չկար, անպես էլ՝ չկա: Դե իսկ փոքր և միջին բիզնեսի մասին խոսելն անիմաստ է: Այս պայմաններում բավականին մշուշոտ են թե՛ Կարեն Ճշմարիտյանի մոտակա ապագան և թե՛ էկոնոմիկայի նախարարության գործունեության ձևաչափն առհասարակ»,–գրում է պարբերականը։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02