Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
BrandZ Top 100. Ինչպե՞ս է փոխվել ամենաթանկ բրենդների վարկանիշը 10 տարվա ընթացքում
01/06/2015 21:00
Կիսվել

BrandZ Top 100. Ինչպե՞ս է փոխվել ամենաթանկ բրենդների վարկանիշը 10 տարվա ընթացքում

Millward Brown գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը: Հաշվի առնելով, որ այս տարին վարկանիշի համար հոբելյանական է՝ այն հրապարակվում է 10-րդ տարին, գործակալությունը իրականացրել է նաև ամփոփ վերլուծություն և պարզել, թե ինչ փոփոխություններ է կրել վարկանիշը 10 տարվա ընթացքում: «Բիզնես 24»-ը առանձնացրել և ներկայացնում է ամենահետաքրքիր փաստերը:

Այսպես, 2006 թվականին, երբ BrandZ Top 100 վարկանիշը հրապարակվել էր առաջին անգամ, վարկանիշում ընդգրկված բրենդների ընդհանուր արժեքը գնահատվել էր 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար: 2015 թվականի վարկանիշում բրենդների ընդհանուր արժեքը կազմել է 3,3 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ 2006 թվականին աշխարհի ամենաթանկ 10 բրենդներից 5-ը դուրս են մնացել 2015 թվականի վարկանիշից: Apple-ը, որը 2006 թվականի վարկանիշի առաջին տասնյակում չկար, 2015 թվականի վարկանիշում առաջինն է: Միևնույն ժամանակ, Microsoft-ը, որը 2006 թվականին ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ բրենդը, 2015 թվականի վարկանիշում 3-րդն է: 10 տարվա ընթացքում իրենց դիրքերն ամրապնդել են Google-ը և IBM-ը: 2006 և 2015 թվականների ամենաթանկ 10 բրենդների վարկանիշները ներկայացնում ենք ստորև.

2006 թվականի 10 ամենաթանկ բրենդները

  1. Microsoft, բրենդի արժեքը՝ 62,039 մլրդ դոլար

  2. GE, բրենդի արժեքը՝ 55,834 մլրդ դոլար

  3. Coca-Cola, բրենդի արժեքը՝ 41,406 մլրդ դոլար

  4. China Mobile, բրենդի արժեքը՝ 39,168 մլրդ դոլար

  5. Marlboro, բրենդի արժեքը՝ 38,510 մլրդ դոլար

  6. Walmart, բրենդի արժեքը՝ 37,567 մլրդ դոլար

  7. Google, բրենդի արժեքը՝ 37,445 մլրդ դոլար

  8. IBM, բրենդի արժեքը՝ 36,084 մլրդ դոլար

  9. Citi, բրենդի արժեքը՝ 31,028 մլրդ դոլար

  10. Toyota, բրենդի արժեքը՝ 30,201 մլրդ դոլար

2015 թվականի 10 ամենաթանկ բրենդները

  1. Apple, բրենդի արժեքը՝ 246,992 մլրդ դոլար

  2. Google, բրենդի արժեքը՝ 173,652 մլրդ դոլար

  3. Microsoft, բրենդի արժեքը՝ 115,500 մլրդ դոլար

  4. IBM, բրենդի արժեքը՝ 93,987 մլրդ դոլար

  5. Visa, բրենդի արժեքը՝ 91,962 մլրդ դոլար

  6. AT&T, բրենդի արժեքը՝ 89,492 մլրդ դոլար

  7. Verizon, բրենդի արժեքը՝ 86,009 մլրդ դոլար

  8. Coca-Cola. բրենդի արժեքը՝ 83,841 մլրդ դոլար

  9. McDonald’s. բրենդի արժեքը՝ 81,162 մլրդ դոլար

  10. Marlboro, բրենդի արժեքը՝ 80,352 մլրդ դոլար

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69