Տնտեսական

USD BUY - 381.50-0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.50+0.50 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 65.85-1.35 WTI - 63.14-1.10
COMEX:  GOLD - 3381.70-0.23 SILVER - 38.02-0.08
COMEX:  PLATINUM - 1345.20-1.45
LME:  ALUMINIUM - 2607.00-0.48 COPPER - 9773.50+0.08
LME:  NICKEL - 15161.00+0.86 TIN - 33694.00+0.69
LME:  LEAD - 1981.50-0.40 ZINC - 2795.00-1.88
FOREX:  USD/JPY - 147.18+0.01 EUR/GBP - 1.1697+0.31
FOREX:  EUR/USD - 1.1697+0.31 GBP/USD - 1.3551+0.04
STOCKS RUS:  RTSI - 1185.76+0.84
STOCKS US: DOW JONES - 44946.12+0.08 NASDAQ - 21622.98-0.40
STOCKS US: S&P 500 - 6449.80-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 43378.31+1.71 TOPIX - 3107.68+1.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25270.07-0.98 SSEC - 3696.77+0.83
STOCKS EUR:  FTSE100 - 9138.90-0.42 CAC40 - 7923.45+0.67
STOCKS EUR:  DAX - 24359.30-0.07
15/08/2025  CBA:  USD - 383.1-0.4 GBP - 519.52-1.2
15/08/2025  CBA:  EURO - 447.84-0.59
15/08/2025  CBA:  GOLD - 41186-296 SILVER - 471.92-4.07
Սերգո Կարապետյանը Հռոմում մի շարք հանդիպումներ է ունեցել
08/06/2015 18:57
Կիսվել

Սերգո Կարապետյանը Հռոմում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձնազրույցներ է ունեցել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի, Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի և այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Առանձնազրույցի ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարին հրավիրել է Վրաստանի Հանրապետություն: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ Հայաստանի Հանարպետության գյուղատնտեսության նախարարը վերահաստատել է Հայաստան այցելելու մասին իր հրավերը:

Հռոմում ընթացող ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի 39-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել նաև ՊԳԿ գլխավոր տնօրենի ընտրությունը, որի արդյունքներով վերընտրվել է գործող տնօրեն Գրացիանո դա Սիլվան:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ Նախագահի և վարչապետի անունից շնորհավորել է ՊԳԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու կապակցությամբ և նրան հրավիրել է Հայաստան:

Ի պատասխան ՊԳԿ նորընտիր գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվան նշել է, որ այս տարի անպայման կայցելի Հայաստան:

15/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.1
-0.4
Եվրո (EUR)
447.84
-0.59
Ռուբլի (RUR)
4.7893
-0.0159
Լարի (GEL)
141.76
+0.82
41186
-296
Արծաթ
471.92
-4.07