Տնտեսական

USD BUY - 392.50-1.00 USD SELL - 396.00-1.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 416.00-1.00
OIL:  BRENT - 74.43-2.64 WTI - 70.25-3.04
COMEX:  GOLD - 2949.60+0.15 SILVER - 32.83-1.44
COMEX:  PLATINUM - 986.90-0.35
LME:  ALUMINIUM - 2727.50+1.51 COPPER - 9563.50+1.02
LME:  NICKEL - 15665.00+1.69 TIN - 33396.00+2.13
LME:  LEAD - 1992.50-0.23 ZINC - 2918.50+1.48
FOREX:  USD/JPY - 149.29-0.59 EUR/GBP - 1.0458-0.44
FOREX:  EUR/USD - 1.0458-0.44 GBP/USD - 1.263-0.29
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43428.02-1.69 NASDAQ - 19524.01-2.20
STOCKS US: S&P 500 - 6013.13-1.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 38776.94+0.26 TOPIX - 2736.53+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 23477.92+3.99 SSEC - 3379.11+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8659.37-0.04 CAC40 - 8154.51+0.39
STOCKS EUR:  DAX - 22287.56-0.12
21/02/2025  CBA:  USD - 394.41-0.90 GBP - 498.77+0.09
21/02/2025  CBA:  EURO - 412.67-0.15
21/02/2025  CBA:  GOLD - 37180.00-146.00 SILVER - 419.22+0.95
Սերգո Կարապետյանն ընդունել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
19/06/2015 17:45
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր, մասնավորապես, ծիրանի մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրը:

«Այս տարի առատ բերք է սպասվում, բերքահավաքի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և վերամշակող ընկերությունները պետք է պատրաստ լինեն պատշաճ կերպով կազմակերպել մթերումները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու անհրաժեշտությունը:

Նախարարի խոսքով` այս տարի հատկապես ծիրանի առատ բերք է սպասվում, և ակնկալվում է, որ արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013 թվականի ցուցանիշները: Նախարարը նաև հավելել է, որ այս տարի նախատեսվում է ապահովել ծիրանի մեծածավալ արտահանումներ պայմանավորված Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը՝ հայտնելով, որ հայկական ծիրանը մեծ պահանջարկ ունի հատկապես ռուսաստանյան շուկայում:

Նախարարը հորդորել է նաև տեղական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արտասահմանյան գյուղատնտեսական ցուցահանդեսներին՝ վստահություն հայտնելով, որ դա կնպաստի ինչպես հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, այնպես էլ գործարար նոր կապերի հաստատմանն ու աշխուժացմանը:

Ծանոթանալով ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել լուծումներ գտնելու հարցում:

21/02/2025
դրամ
Դոլար (USD)
394.41
-0.90
Եվրո (EUR)
412.67
-0.15
Ռուբլի (RUR)
4.46
-0.01
Լարի (GEL)
140.79
+0.11
37180.00
-146.00
Արծաթ
419.22
+0.95