Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Սերգո Կարապետյանը Արարատի մարզում էր. ծիրանի արտահանման գործընթացը շարունակվում է
24/06/2015 16:44
Կիսվել

Սերգո Կարապետյանը Արարատի մարզում էր. ծիրանի արտահանման գործընթացը շարունակվում է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով այցելել է «Սպայկա» ընկերություն, ինչպես նաև Արարատի մարզի Ներքին Դվին, Աբովյան և Ջրաշեն համայնքներ:

Սկզբում նախարարը «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության սառնարանային տնտեսություններում, հետևել ծիրանի բեռնման գործընթացին: Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ` ընթացիկ տարին առանձնանում է առատ բերքով, և ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ եռապատկել արտահանման ծավալները: Միաժամանակ նա հավելել է, որ ընկերությունն արդեն իսկ արտահանել է 20 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

Այնուհետև նախարարը մեկնել է Արարատի մարզի Ներքին Դվին համայնք, որտեղ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է ֆերմեր Գևորգ Նազարյանի ծիրանի այգիներում, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 5 հեկտար: Նա նշել է, որ անձամբ է զբաղվում իր այգու բերքի արտահանմամբ, ինչի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ: Գոհունակություն հայտնելով այս տարվա ծիրանի բերքի քանակից և որակից` ֆերմերը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ծիրանի բերքը կկազմի մոտ 60-70 տոննա:

Նախարարի հաջորդ կանգառը Ջրաշեն համայնքում էր, որտեղ 3 հեկտար հողատարածքում ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմեր Գրիգոր Վարդանյանը հայտնել է, որ ակնկալում է արտահանել մոտ 10 տոննա ծիրան:

Այցելած համայնքներում գյուղացիները նախարարի հետ զրույցում նշում էին, որ գոհ են նաև ծիրանի մթերման գնից` 1 կիլոգրամը հենց այգում գնվում է 450-500 դրամով:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարում գոհացուցիչ են ոչ միայն ծիրանի արտադրության, այլև արտահանման ծավալները:

«Հանրապետությունից օրական շուրջ 1000 տոննա ծիրան է արտահանվում, և արդեն իսկ արտահանվել է 5500 տոննա : Այս տարի Ուզբեկստանում, որը Ռուսաստանի Դաշնություն ծիրանի մեծածավալ արտահանումներ էր իրականացում, բերքը ցրտահարվել է, և հայկական ծիրանը ռուսական շուկայում շատ ավելի մեծ պահանջարկ ունի», – նշել է նախարարը:

Նախարարի խոսքով` ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 30 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 300 տոննայի դիմաց:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից մթերող ընկերություններում կսկսվի ծիրանի մթերման գործընթացը:

Գոհունակություն հայտնելով նաև մարզի ընդհանուր ցուցանիշներից` Սերգո Կարապետյանը նշել է նաև, որ մարզն այս տարի շուրջ 1000 հեկտարով ավելացրել է ցանքատարածությունների մշակությունը` հասցնելով 24 հազար հեկտարի: Ներկայումս մշակվում է մարզի վարելահողերի 91 տոկոսը:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31