Որո՞նք են աշխարհի ամենանորարարական երկրները
Ժամանակակից աշխարհում նորարարությունը և տեխնոլոգիաները մրցունակ տնտեսություն ունենալու և աճի լավ հեռանկարներ ապահովելու կարևորագույյն գործոններից են: Որքան նորարարական է երկիրն, այնքան բարձր է տնտեսական արդյունավետությունը և զարգացման տեմպերը: World Economic Forum-ը կազմել և հրապարակել է աշխարհի ամենանորարարական երկրների վարկանիշը: Վերլուծաբանները դիտարել են 144 երկիր, ուսումնասիրել այդ երկրների նորարարության մակարդակը՝ ըստ մի շարք ցուցանիշների:
Ըստ վարկանիշի՝ աշխարհի ամենանորարարական երկիրը Ֆինլանդիան է: Երկրորդ տեղում Շվեյցարիան է, երրորդ տեղում՝ Իսրայելը: Հայաստանը վարկանիշում հայտնվել է 104-րդ տեղում: Վրաստանը 121-րդն է, Ադրբեջանը՝ 59-րդը, Իրանը՝ 86-րդ: Ռուսաստանը վարկանիշում 65-րդն է:
Աշխարհի ամենանորարարական երկրների առաջին 10-նյակը ներկայացնում ենք ստորև.
-
Ֆինլանդիա
-
Շվեյցարիա
-
Իսրայել
-
Ճապոնիա
-
ԱՄՆ
-
Գերմանիա
-
Շվեդիա
-
Նիդերլանդներ
-
Սինգապուր
-
Թայվան/Չինաստան