Որո՞նք են աշխարհի ամենաերջանիկ երկրները
Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Շվեյցարիայում: Այս մասին վկայում է «Աշխարհի երջանկության ինդեքս – 2015» զեկույցը: Այն կազմելու համար վերլուծաբանները դիտարկել են 158 երկիր, ուսումնասիրել և համադրել մի շարք ցուցանիշներ: Աշխարհի ամենաերջարիկ երկրների վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Իսլանդիան, Դանիան, Նորվեգիա, Կանադա, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա: Վարկանիշում Հայաստանը 127-րդն է: Վրաստանը 130-րդն է, Ադրբեջանը՝ 80-րդը: Մեր երկրի խոշոր առևտրային երկիրը՝ Ռուսաստանը, վարկանիշում 64-րդն է:
Վարկանիշի առաջին 30 երկրներին ներկայացնում ենք ստորև.
1. Շվեյցարիա
2. Իսլանդիա
3. Դանիա
4. Նորվեգիա
5. Կանադա
6. Ֆինլանդիա
7. Նիդերլանդներ
8. Շվեդիա
9. Նոր Զելանդիա
10. Ավստրալիա
11. Իսրայել
12. Կոստա Ռիկա
13. Ավստրիա
14. Մեքսիկա
15. ԱՄՆ
16. Բրազիլիա
17. Լյուքսեմբուրգ
18. Իռլանդիա
19. Բելգիա
20. Միացյալ Արաբական Էմիրություններ
21. Միացյալ Թագավորություն
22. Օման
23. Վենեսուելա
24. Սինգապուր
25. Պանամա
26. Գերմանիա
27. Չիլի
28. Քաթար
29. Ֆրանսիա
30. Արգենտինա
Ամբողջական վարկանիշը կարող ենք կարդալ այստեղ: