Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին
29/07/2015 15:26
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին

Հուլիսի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Հանդիպմանը մասնակցել են  նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Դմիտրի Սեմինովիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գևորգյանը, ինչպես նաև նախարարության այլ աշխատակիցներ և ներկայացուցիչ ԱԳՆ-ից:

Ջերմորեն ողջունելով հյուրերին` նախարար Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սուխորենկոյին պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև սերտ հարաբերությունների զարգացմանն ուղղված բացառիկ աշխատանքի համար և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կունենան արդյունավետ շարունակություն և կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
 
Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Ստեփան Սուխարենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Ճշմարիտյանին հայ-բելառուսական համագործակցության խորացման հարցում մեծ դերակատարում ունենալու համար և հույս հայտնել, որ համատեղ ջանքերը կտան դրական արդյունքներ Բելառուսի և Հայաստանի առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58