Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ
10/08/2015 13:02
Կիսվել

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում՝ այցելել արտադրական ձեռնարկություններ, ծանոթացել համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Արենի համայնքում գործող «Հին Արենի» գինու գործարանը: Վարչապետը շրջել է ձեռնարկությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում գործարանը կարտադրի 120 հազար շիշ բարձրորակ գինի, իսկ հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 250 հազարի: Ծրագրվում է գինիների հիմնական մասն արտահանել Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280 տոննա խաղող:

Այնուհետև վարչապետն այցելել է Գետափ, Մալիշկա, Զառիթափ և Գլաձոր համայնքներ, զրուցել տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Գետափ համայնքում Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ավարտին են մոտենում 8,5 կմ երկարությամբ գազի գծի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում համայնքը 100 տոկոսով կգազիֆիկացվի: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 96 մլն դրամ: Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար:

Մալիշկա համայնքում վարչապետը ծանոթացել է 32 կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքներին: Այդ նպատակով Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ներդրվել է 355 մլն դրամ: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել գազիֆիկացման աշխատանքներից և վարչապետին դիմել մանկապարտեզի երրորդ մասնաշենք կառուցելու խնդրանքով: Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում՝ խնդրին լուծում տալու նպատակով:

Զառիթափցիները վարչապետին շնորհակալություն են հայտնել համայնք մուտք գործող ճանապարհահատվածի հիմնանորգման, 1,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները կյանքի կոչելու համար: Միաժամանակ, համայնքի ղեկավարը նշել է, որ արդեն իսկ պատրաստ է Զառիթափի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը, որի կյանքի կոչման համար կներդրվի 150 մլն դրամ: Բնակիչները տեղեկացրել են, որ 60 գյուղացիական տնտեսություն միավորվել և ստեղծել է գյուղատնտեսական կոոպերացիա, սակայն ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և խոստացել հարցին դրական լուծում տալ:

Գլաձոր համայնքում ջրագծի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա հուլիսից և նախատեսվում են ավարտի հասցնել հաջորդ տարվա հուլիսին: Ծրագրի իրականացման համար համայնքը կներդնի 30,8 մլն դրամ, իսկ Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով կհատկացվի 378 մլն դրամ: Ծրագրով վերակառուցվում է խմելու ջրի ողջ ներքին և արտաքին ցանցը:

Այնուհետև վարչապետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել ընթացիկ տարվա հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արդեն իսկ արտադրել է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված 270 հազար սպառողական տարա: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Մինչ այժմ պահածոների գործարանը մթերել է 200 տոննա պտուղ-բանջարեղեն: Առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 900-1000 տոննայի:

Վայոց Ձորի մարզ կատարած այցը վարչապետը եզրափակել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարներն ու խաղող մթերող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բերքի մթերման կազմակերպչական հարցեր: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի առատ բերք և կարևորել արտադրողների ու մթերող կազմակերպությունների կողմից մթերման աշխատանքները կազմակերպված իրականացնելու հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս գինեգործության զարգացմանը: «Կառավարությունը կանգնած է վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել և օժանդակել ձեզ: Մենք պատրաստ ենք լսել նաև ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին և վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Խորհրդակցության ընթացքում վերամշակող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են ընկերությունների զարգացման ծրագրերն ու առաջիկա քայլերը: Տնտեսվարողները հանդես են եկել նաև գինեգործության զարգացմանն ուղղված մի շարք առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել դրանք քննարկել կառավարությունում և առաջարկությունների հիման վրա ընդունել համապատասխան որոշումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում այս տարի ակնկալվում է մթերել 4900 տոննա խաղող, որը կիրացնեն 15-20 վերամշակող ընկերություններ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12