Վրաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալները նվազել են 46%-ով
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Վրաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ կրճատվել են 46%-ով: Հրապարակված հաշվետվության մեջ նշված է, որ չնայած այն բանին, որ այլ երկրներ արտահանումն աճել է, սակայն զգալի կրճատում է արձանագրվել արտահանման խոշորագույն երկու երկրում՝ Ռուսաստան և Ուկրաինա:
Նման կրճատման հիմնական պատճառները ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակն է, ինչն էլ հանգեցրել է ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման: