Տնտեսական

USD BUY - 373.00+0.00 USD SELL - 376.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 95.05-3.17 WTI - 90.92-6.24
COMEX:  GOLD - 4827.20+1.79 SILVER - 79.39+5.12
COMEX:  PLATINUM - 2128.20+1.60
LME:  ALUMINIUM - 3563.00-1.23 COPPER - 13284.50+1.77
LME:  NICKEL - 18206.00+2.87 TIN - 50331.00+4.29
LME:  LEAD - 1935.00+0.68 ZINC - 3342.50+0.77
FOREX:  USD/JPY - 158.97-0.09 EUR/GBP - 1.1786+0.20
FOREX:  EUR/USD - 1.1786+0.20 GBP/USD - 1.3562+0.39
STOCKS RUS:  RTSI - 1131.92+0.63
STOCKS US: DOW JONES - 48535.99+0.66 NASDAQ - 23639.08+1.96
STOCKS US: S&P 500 - 6967.38+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 58134.24+0.44 TOPIX - 3770.33+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25947.32+0.29 SSEC - 4027.21+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10609.06+0.25 CAC40 - 8327.86+1.12
STOCKS EUR:  DAX - 24044.22+1.27
15/04/2026  CBA:  USD - 374.48-0.71 GBP - 507.31-1.49
15/04/2026  CBA:  EURO - 440.95-1.66
15/04/2026  CBA:  GOLD - 57728+760 SILVER - 932.18+35.14
Forbes. ԱՄՆ-ի ամենահարուստ կանայք
05/10/2015 21:05
Կիսվել

Forbes. ԱՄՆ-ի ամենահարուստ կանայք

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում ապրող 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Այս տարի վարկանիշում ընդգրկվել է 46 կին-միլիարդատեր: Նշենք, որ 2014 թվականին վարկանիշում ընդգրկվել էր 47 կին-միլիարդատեր, իսկ  2013 թվականին՝ 48 կին-միլիարդատեր:

Ըստ Forbes-ի ներկայացրած վարկանիշի՝ այս տարվա ցուցանիշներով ԱՄՆ-ի ամենահարուստ կինը Walmart առևտրային ցանցի համասեփականատեր Ալիս Վալթոնն է՝ $32 մլրդ կարողությամբ: Ամենահարուստ ամերիկացիների ընդհանուր վարկանիշում Ալիս Վալթոնը 12-րդն է:

ԱՄՆ-ի հարուստ կանանց վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև Walmart առևտրային ցանցի մյուս համասեփականատեր Քրիստի Վալթոնը՝ $30.2 մլրդ (ընդհանուր վարկանիշում 14-րդ է), և Mars ընկերության սեփականատեր Ժակլին Մարսը՝ $23.4 մլրդ (ընդհանուր վարկանիշում 18-րդ է):

ԱՄՆ-ում ապրող հարուստ կանանց վարկանիշի առաջին տասնյակում ներկայացված և առավել հայտնի կանանցից են Սթիվ Ջոբսի կինը՝ Լորին Պաուել Ջոբսը` $19.1 մլրդ (ընդհանուր վարկանիշում 23-րդ է),Cox Enterprise ընկերության տնօրենների խորհրդի անդամ  Էն Կոկս Չամբերսը՝ $18 մլրդ (ընդհանուր վարկանիշում 25-րդ է), Fidelity Financial Services ընկերության նախագահ Էբիգայել Ջոնսոնը` $14.2 մլրդ (ընդհանուր վարկանիշում 31-րդ է):

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում հայտնվել է նաև Օփրա Ունիֆրին, ով 211-րդն է՝ $3 մլրդ կարողությամբ:

15/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.48
-0.71
Եվրո (EUR)
440.95
-1.66
Ռուբլի (RUR)
4.9443
+0.0102
Լարի (GEL)
139.08
-0.18
57728
+760
Արծաթ
932.18
+35.14