Արտահանման ավելի քան 30%-ը կազմում է հանքահումքային արտադրանքը
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանվել է 304,77 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 23%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու ամիսների արդյունքներով հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 30%-ը:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել էր 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 3%-ով: