Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Երբ սեփական բիզնեսն ունենալն անհրաժեշտություն է, քան երազանք
13/10/2015 22:20
Կիսվել

Երբ սեփական բիզնեսն ունենալն անհրաժեշտություն է, քան երազանք

Սեփական բիզնես ունենալն ունի մի շարք առավելություններ՝ ոչ մի ղեկավար, բիզնեսը վարելու և որոշումներ կայացնելու ազատություն և առավել մեծ հնարավորոթյուններ, ոչ մի պարտադրված աշխատանքային ժամեր:

Տարբեր երկրներում սեփական բիզնես սկսելը ունի տարբեր դրդապատճառներ: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, օրինակ, առավել տարածված են սթարթ-ափերը, որոնք առավել հաճախ ձևավորվում են նորարակական գաղափարների շուրջ:

Որոշ երկրներում, սակայն, սեփական գործը սկսելն ու ինքնազբաղվածությամբ գործունեություն ծավալելը անհրաժեշտություն է, քան երազանք, քանի որ աշխատանք գտնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են և աշխատանքի շուկայում առաջարկը մի քանի անգամ ավելին է, քան պահանջարկը:

Բրիտանական Approved Index վերլուծական խումբը ուսումնասիրել է տարբեր երկրներում սեփական բիզնես սկսելու հնարավորություններն ու ցուցանիշները և ստացված արդյունքների հիման վրա առանձնացրել է 9 երկիր, որտեղ անհատ ձեռնարկատերերի և գործարարների թիվն առավել շատ են, քան մյուս երկրներում:

Վարկանիշի հիմքում ընկած է հարաբերական ցուցանիշ, որը ցույց է տալիս անհատ ձեռնարկատերերի և գործարարների թվի մասնաբաժինը չափահաս բնակչության ընդհանուր թվաքանակում:

Հատկանշական է, որ վարկանիշում ընդգրկված երկրները, որտեղ ձեռնարկատերերի թիվն ամենաշատն է, առանձնանում է գործազրկության բարձր մակարդակով, տնտեսության համակարգային խնդիրներով: Այս երկրներում մարդիկ սեփական բիզնեսը հիմնում են հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտներում:

Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1. Ուգանդա, սեփական բիզնես ունի բնակչության 28.1%-ը

2. Թայլանդ, սեփական բիզնես ունի բնակչության 16.7%-ը

3. Բրազիլիա, սեփական բիզնես ունի բնակչության 13.8%-ը

4. Կամերուն, սեփական բիզնես ունի բնակչության 13.7%-ը

5. Վիետնամ, սեփական բիզնես ունի բնակչության 13.3%-ը

6. Անգոլա, սեփական բիզնես ունի բնակչության 12.4%-ը

7. Ջամայկա, սեփական բիզնես ունի բնակչության 11.9%-ը

8. Բոտսվանա, սեփական բիզնես ունի բնակչության 11.1%-ը

9. Չիլի, սեփական բիզնես ունի բնակչության 11%-ը

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88