Հանդիպում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ժամանակ Երվանդ Զախարյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև նախատեսված ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ Երվանդ Զախարյանը պատրաստակամությունն է հայտնել աջակցել Իրանի և Հայաստանի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ համատեղ նիստին առնչվող հարցեր:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև հետագա համագործակցության խորացմանը: