Համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները շարունակում են նվազել
Տարվա առաջին կեսին համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գների նվազման միտումը շարունակվել է:
Պղնձի միջին կիսամյակային գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.8%-ով՝ կազմելով 5930.0 ԱՄՆ դոլար մեկ տոննայի դիմաց: Մոլիբդենի միջին կիսամյակային գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.8%-ով՝ կազմելով 18.2 հազար ԱՄՆ դոլար մեկ տոննայի դիմաց:
Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ կարճաժամկետ հեռանկարում, այլ հավասար պայմաններում, գունավոր մետաղների միջազգային գները կշարունակեն պայմանավորվել զարգացող երկրների տնտեսությունների զարգացման միտումներով, և գների կտրուկ աճ չի արձանագրվի: