Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ
06/11/2015 22:39
Կիսվել

Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Այցի սկզբում նախարարն այցելել է Տոլորս համայնք,  զրուցել համայնքապետի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գյուղացիները նախարարի հետ զրույցում հատկապես կարևորել են գյուղատնտեսական մթերքների իրացման հարցը, մասնավորապես շեշտադրել մսի, կաթի մթերման ցածր գների խնդիրը, ինչպես նաև բարձրացրել մթերման դիմաց կատարվող վճարումների hարցը: Տոլորսի բնակիչներին մտահոգում էր նաև գյուղտեխնիկայի մաշվածությունը, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին և որակով կատարմանը։

Արձագանքելով մթերման հետ կապված հարցին` նախարարը մասնավորապես նշել է, որ ընթացիկ տարին աչքի է ընկել բերքի առատությամբ, ինչը հատկապես խաղողի մթերման հետ կապված որոշակի դժվարություններ առաջացրեց, որոնց սակայն  նախարարությունը հընթացս օպերատիվ լուծումներ է տվել և արել է հնարավորը խնդիրները կարգավորելու համար:  Նախարարի խոսքով` պարենային մի շարք ապրանքների (ցորեն, կաթ) ցածր գները միջազգային տենդենցներով են պայմանավորված և ժամանակավոր բնույթ են կրում:

Նախարարը հայտնել է, որ բոլոր մարզերում, այդ թվում` նաև Սյունիքում, նախատեսում են կառուցել սպանդանոցներ, որոնք կնպաստեն մսի իրացման խնդրի լուծմանը, ինչպես նաև տեղերում պետք է ստեղծվեն վերամշակման փոքր արտադրամասեր,  որոնք էապես կթեթևացնեն գյուղմթերքի իրացման հոգսերը:

Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ցանկություն են հայտնել ընդգրկվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում, ինչը հնարավորություն կտա ջրարբիացնել հեռագնա շուրջ 1300 հա արոտները: Նախարարը նշել է, որ ծրագրի պատասխանատուներին  արդեն իսկ հանձնարարված է ուսումնասիրություններ իրականացնել խնդրի առնչությամբ:

Գյուղացիների հետ զրույցում նախարար Կարապետյանը հորդորել է  գյուղատնտեսական կոոպերատիվ հիմնել, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանը: Նախարարի խոսքով` արդեն հանրապետությունում 100-ից ավել կոոպերատիվներ են ստեղծվել, և արդյունքները գոհացուցիչ են:

Նախարարը նաև հավաստիացրել է, որ մատչելի գներով սերմացուի, պարարտանյութի, դիզվառելիքի և սուբսիդավորվող վարկերի  տրամադրման պետական աջակցության ծրագրերը  ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 2016 թվականին ևս կշարունակվեն:

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի Ծղուկ համայնքում գործող «Բորիսովկա» ՍՊԸ-ի պանրի արտադրամասը: Ընկերության տնօրենի տեղեկացմամբ իրենք համագործակցում են մարզի 6 համայնքների ավելի քան 150 ֆերմերների հետ,  օրական վերամշակում են 9,000 լիտր կաթ, արտադրում են կարագ և 7 տեսակի պանիրներ, որոնցից 3-ը եվրոպական՝ մոցարելլա,  կամամբեր, ռիկոտա։   Նրա խոսքով`  առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքները և  շուրջ երեք անգամ ավելացնել արտադրության ծավալները: Նախարարը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից, հավելել է, որ ընկերությունը կարող է մասնակցել նաև ՀՀ ԳՆ ԳԾԻԳ ծրագրի արժեշղթայի զարգացման բաղադրիչի դրամաշնորհային մրցույթին և պայմաններին բավարարելու դեպքում ստանալ մինչև 50 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության հարցերի բարելավման և արտահանման հնարավորությունների ավելացման նպատակով` նույն չափով ներդրում իրականացնելու պայմանով։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41