Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Իրան-Հայաստան գործարար համաժողովի արդյունքները
12/11/2015 21:39
Կիսվել

Իրան-Հայաստան գործարար համաժողովի արդյունքները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 8-10-ը պաշտոնական այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ):

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնական այցը, ինչպես նաև այցի շրջանակում նոյեմբերի 9-ին Թեհրանում տեղի ունեցած Իրան-Հայաստան գործարար համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ջանքերով:

Նոյեմբերի 9-ին` Թեհրանում Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի, կապի, այդ թվում, ինտերնետ հասանելիության ոլորտներին առնչվող հարցեր:

Մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտոնյալ առևտրային ռեժիմները այլ երկրների հետ, ԵԱՏՄ անդամակցությամբ բացվող հնարավորությունները և Հայաստանին վերապահված բացառությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները: Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է նաև Իրանի կողմից փոխադարձ առևտրում կապի և ինտերնետ ծառայությունների գների իջեցման հարցը, որին ի պատասխան Մահմուդ Վայեզին պատրաստակամություն է հայտնել քննարկել նշված խնդիրը:  Նա  կարևորել է փոխադարձ ներդրումների, ինչպես նաև փոխադրումների և ճանապարհների կառուցման հարցերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակցել երկու երկրներում կազմակերպվող ՏՏ և ինովացիոն ոլորտների միջոցառումներին, ցուցահանդեսներին:

Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԻԻՀ առևտրի, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ: Քննարկվել են երկկողմ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններին: Մոհսեն Ջալալփուրն առաջարկել է ստեղծել համատեղ ձեռնարկություններ և դրանց միջոցով դուրս գալ տարածաշրջանի այլ երկրների շուկաներ: Զրուցակիցները կարևորել են նաև ծառայությունների ոլորտում համագործակցության ակտիվացումը և ներդրումների ավելացումը:

Նոյեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, այդ թվում շուրջ 70 հայ գործարարներ: Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն, բազմաթիվ իրանական պաշտոնյաներ և շուրջ 200 իրանցի գործարարներ։ Ելույթներով հանդես են եկել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ԻԻՀ առևտրի, հանքերի, և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրը: Գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալության և Իրանի Արտահանման Երաշխավորության Հիմնադրամի միջև ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության Փոխըմբռնման հուշագիր: Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են երկու երկրների հնարավորությունները, ներդրումային միջավայրը, համագործակցության հեռանկարները:

Այնուհետև տեղի են ունեցել հայ և իրանցի գործարարների երկկողմ հանդիպումներ: Հատկանշական է, որ հայ գործարարների նման մեծաթիվ պատվիրակություն առաջին անգամ է այցելել ԻԻՀ: Ինչպես գործարար համաժողովը, այնպես էլ երկու երկրների գործարարների հանդիպումներն աչքի են ընկել քննարկումների արդյունավետությամբ, աննախադեպ ակտիվությամբ, փոխադարձ հետաքրքրությամբ և գործարար կապեր հաստատելու շահագրգռվածությամբ:

Համաժողովի ավարտից հետո կայացել է Կարեն Ճշմարիտյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական ապրանքների` ԻԻՀ արտահանման հնարավորությունները, ԵԱՏՄ անդամակցությամբ բացվող հեռանկարները, տարբեր ոլորտների ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման աջակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նոյեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Սեիֆ Վալիոլլահի հետ: Քննարկվել են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, բանկային համակարգերի միջև փոխգործակցության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի,  Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչներ: Գործարար համաժողովին և պաշտոնական հանդիպումներին մասնակցել է նաև ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12