
ԱՊՊԱ-ի մասով հատուցումների միջին գումարը կազմում է 212.4 հազար ՀՀ դրամ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ԱՊՊԱ-ի մասով բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 7.1 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից:
Ըստ հրապարակված տվյալների՝ միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3 հազար 804 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 556-ով։
Հաշվետու ամսվա դրությամբ հատուցման միջին չափը կազմել է 212 հազար 405 ՀՀ դրամ: