Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00-1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.92-1.96 WTI - 79.45-2.05
COMEX:  GOLD - 2328.70+1.49 SILVER - 26.82+0.56
COMEX:  PLATINUM - 967.40+2.38
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 156.01-1.17 EUR/GBP - 1.0714+0.56
FOREX:  EUR/USD - 1.0714+0.56 GBP/USD - 1.253+0.49
STOCKS RUS:  RTSI - 1177.42+0.00
STOCKS US: DOW JONES - 37903.29+0.23 NASDAQ - 15605.48-0.33
STOCKS US: S&P 500 - 5018.39-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07-0.44 TOPIX - 2728.53-0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 18207.13+2.50 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8121.24-0.28 CAC40 - 7984.93+0.00
STOCKS EUR:  DAX - 17932.17+0.00
02/05/2024  CBA:  USD - 387.63-0.37 GBP - 485.04-1.51
02/05/2024  CBA:  EURO - 414.92-1.29
02/05/2024  CBA:  GOLD - 28693.25-416.59 SILVER - 330.01-11.54
Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
19/11/2015 12:57
Կիսվել

Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015 թ. նոյեմբերի 21-ին, ժամը 12: 00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի կունենա միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցադրության կազմակերպիչներն են Հայաստանի ֆիլատելիստական միությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն: 

Ցուցահանդեսի նպատակն է՝ ֆիլատելիայի միջոցով իրազեկել ցեղասպանությունների, դրանց հետևանքների վերացման ու կանխարգելման անհրաժեշտության մասին և ֆիլատելիայի միջոցով հայ և օտարազգի լսարաններին ներկայացնել համաշխարհային պատմության այս ողբերգական էջը:

Աննախադեպ այս միջազգային ցուցադրությանն իրենց հավաքածուներն են ներկայացնելու շուրջ 40 մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայից և Ուկրաինայից:

Ցուցահանդեսի բացմանը նախորդող մամուլի ասուլիսից հետո տեղի կունենա ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ-ի կողմից թողարկված և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրված երկու նամականիշների մարման արարողությունը:

Ցուցահանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գրասենյակի աջակցությամբ:

Ցուցադրության կազմակերպմանը և Հայաստանում ֆիլատելիստական շարժման տարածմանն իրենց աջակցությունն են բերել Ռալֆ Յիրիկյանը, մարդկային զարգացման «Փյունիկ» բարեգործական ընկերությունը, ՀԲԸՄ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, «Յունիքոմփ» ընկերությունը, «Ինգո Արմենիա» ընկերությունը, «Ապավեն» ընկերությունը, «Կոնվերս» բանկը, «Վիասֆեր» Տեխնոպարկը, «Նուշիկյան» ասոցիացիան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Ցիտադել» բիզնես կենտրոնը:

Ցուցադրությանն իրենց հավաքածուները ներկայացրած մասնակիցները խրախուսվելու են հատուկ շնորհակալագրերով ու մեդալներով:

Ցուցադրությունը բաց է լինելու նոյեմբերի 21-24-ը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում, իսկ նոյեմբերի 25-27-ը՝ ՑԻՏԱԴԵԼ բիզնես կենտրոնում:

Ցուցահանդեսի հանդիսավոր փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը 12: 00-ին, ՑԻՏԱԴԵԼ բիզնես կենտրոնում:

02/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.63
-0.37
Եվրո (EUR)
414.92
-1.29
Ռուբլի (RUR)
4.22
+0.06
Լարի (GEL)
144.80
+0.12
28693.25
-416.59
Արծաթ
330.01
-11.54