
ԱՊՊԱ շուկայի խոշոր խաղացողները
Հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր է ունեցել 442 հազար 938 ավտոտրանսպորտային միջոց: Ննախորդ ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 2 հազար 652-ով: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամսվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 32%:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը կազմել է 22%: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ապահովել է 16% մասնաբաժին, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը՝ 12%, իսկ «ՌԵՍՈ»-ն՝ 11%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է 7%: