Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Ամփոփվել են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի արդյունքները
21/11/2015 18:17
Կիսվել

Ամփոփվել են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի արդյունքները

Նոյեմբերի 20-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, նվիրված «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի  արդյունքների ամփոփմանը:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ծրագրի իրականացնող` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:

Ասուլիսին ներկա էին նաև ավտոարշավի մասնակից ընկերությունների և աջակից կառույցների ներկայացուցիչները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում նշել է. «Սա նոր ձևաչափ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու, ինչպես նաև բիզնեսի համար «B2B» հանդիպումներ կազմակերպելու առումով: Համագործակցության մեծ շրջանակ է այս նախաձեռնության մեջ ընդգրկված և պետական մարմինների և մասնավոր հատվածի կողմից, որովհետև այս ձևաչափը նաև նախադեպ է լինելու այլ ոլորտների ձեռքբերումներն աշխարհին ցուցադրելու համար: «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ»-ի ընթացքում պետական և մասնավոր հատվածը հնարավորություն ունեցան Եվրոպային ներկայացնել Հայաստանի ոչ միայն ՏՀՏ ոլորտի հաջողությունները, այլ նաև այն բարենպաստ ներդրումային միջավայրը, որը ՀՀ կառավարությունն ապահովել է Հայաստանում»:

Ասուլիսի մյուս բանախոսները մանրամասնել են ավտոարշավի ընթացքում կայացած կարևոր հանդիպումների մասին և ներկայացրել ավտոարշավին նվիրված տեսահոլովակ:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրն իրականացվել է հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ: Ծրագրին մասնակցել են հայկական 26 տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների 36 պատվիրակներ: ՏՀՏ ավտոարշավը ներառել է 18 երկրներ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Բրյուսելում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում:

Հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլև Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական երկրի, հնարավորությունները, որն ունի նաև բարենպաստ ներդրումային միջավայր և կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային շուկաներ մոտք գործելու համար: Պատվիրակության մասնակիցները ավելի քան 300 նախնական կապեր և պայմանավորվածություններ են ձեռք բերել եվրոպական գործընկերների հետ:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրին պետական աջակցության և մասնակցության հարցերի համակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ՀՀ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները, ՓՄՁ ԶԱԿ-ը և այլ պետական և մասնավոր կառույցներ:

Հանդիպումներին առարկայական աջակցություն է ցույցաբերել ԵՄ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Չեխիայում և Բելգիայում, ՀՀ Կենտրոնական Բանկի ներկայացուցչությունը Ավստրիայում:

Ծրագրի իրականացմանը աջակցել են նաև ԼՂՀ կառավարությունը, «Ռեսո», «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունները, Համաշխարհային Հայկական Կոնգրեսը: Ծրագրի գլխավոր հովանավորներն են «Լոֆթ» և «Սիթիմոբիլ» ընկերությունները, իսկ գլխավոր ֆինանսական գործընկերը և աջակիցը՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12