Մեր երկրի միջազգային պահուստները կազմում են ավելի քան 1.6 մլրդ դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի միջազգային պահուստները ներկայացնող վիճակագրություն:
Ըստ հրապարակված տվյալների՝ սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 625.55 մլն ԱՄՆ դոլար:
Տարեսկզբի համեմատ ցուցանիշը աճել է: Նշենք, որ տարեսկզբին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 489,44 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով ակտիվները:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կրճատվել էին շուրջ 762 մլն 170,0 հազար ԱՄՆ դոլարով կամ մոտ 34%-ով: