Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
Հայաստանում մեկնարկել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը
15/12/2015 18:35
Կիսվել

Հայաստանում մեկնարկել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը

Հայաստանում այսօր մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին և կոոպերատիվներին, ինչպես նաև օժանդակել օրգանական ասրտադրողների և վերամշակողների համար միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ և կայուն օրենսդրական դաշտի ստեղծմանը:

«Օրգանական գյուղատնտեսությունը մեր երկրի հեռանկարային ուղղություններից մեկն է, և այսօր մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել մեր երկրում այս ոլորտի զարգացմանը: Այն նպատակ ունի աջակցել ֆերմերներին, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում, մեծացնեն արտադրության ծավալները, բացահայտեն նոր միջազգային շուկաներ, ինչպես նաև ապահովեն բիո արտադրանքի առկայությունը տեղական շուկայում», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագիրը կազմված է լինելու չորս հիմնական բաղադրիչներից` օրգանական գյուղատնտեսությանը վերաբերող օրենսդրական դաշտի բարեփոխում, դրամաշնորհների միջոցով ոլորտի  զարգացում, հասարակության լայն շրջաններում այս խնդրի շուրջ իրազեկման մակարդակի բարձրացում, ինչպես նաև օրգանական գյուղարտադրանքի համար արտահաման նոր շուկաների բացահայտում:

Արմեն Հարությունյանը նաև նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում որպես ընդօրինակման մոդել ընդունվելու է եվրոպական երկրների փորձը, որոնք առավել առաջադեմ են համարվում օրգանական գյուղմթերքի արտադրության հարցում:

«Մենք ուրախ ենք աջակցել «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրին: Այն հաստատում է մեր նվիրվածությունը Հայաստանի գյուղական ոլորտին, ինչպես նաև ամբողջական է դարձնում արդեն իսկ առկա աջակցությունը, որը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի շրջանակներում, որտեղ ևս մենք արդյունավետ համագործակցում ենք Ավստրիական զարգացման գործակալության հետ», – իր հերթին նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջապես արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցության տրամադրումը: Փոքրածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն, մասնավորապես, սկսնակ ֆերմերներին, ովքեր սերտիֆիկացման համար աջակցության կարիք կունենան: Խոշոր դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար:

Սպառողներին և ֆերմերներին օրգանական գյուղատնտեսության առավելությունները և հավելյալ արժեքի հնարավորությունները ներկայացնելու նպատակով նախատեսվում է իրականացնել իրազեկման քարոզարշավ:

«Ավստրիան ունի օրգանական գյուղատնտեսության բազմամյա փորձ և այսօր գյուղատնտեսական մշակաբույսերի համար օգտագործվող հողերի գրեթե 20%-ը օրգանական են: Մենք ձգտում ենք մեր այդ փորձը փոխանցել մեր նախագծերին, որոնք աջակցում են սկսնակ ֆերմերներին բարելավել գյուղատնտեսական արտադրությունն ու մարքեթինգը: Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ միևնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը», – նշել է Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Զեյները:

01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14