
Հայաստանում կաթի արտադրության ծավալներն աճել են 4.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում կաթի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համաձայն աճել են 4.5%-ով և կազմել 413.7 մլն լիտր։
Միևնույն ժամանակ մածունի արտադրության ծավալներն աճել են 41.3%-ով և կազմել 5 215.3 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 73.2%-ով և կազմել 4 953.0 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 8.2%-ով և կազմել 839.2 տոննա։