Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Սերգո Կարապետյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
20/01/2016 19:27
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է  Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)  պատվիրակությանը, որի կազմում էին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի բաժնի տնօրեն Խալիդա Բուզարը, ԳԶՄՀ Հայաստանի ծրագրերի ղեկավար Պատրիկ Հերլանտը և այլոք:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Երևանում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» մեկնարկի կապակցությամբ:

«Հայաստանում իր երկարամյա գործունեության ընթացքում IFAD-ն իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք շատ արդյունավետ ընթացք են ունեցել: Համոզված եմ, որ մեկնարկող ծրագիրը նույնպես հաջող ընթացք կունենա և կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այնուհետև նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթություններն ու գերակա խնդիրները: Այս համատեքստում նախարարը մասնավորապես, կարևորել է պտուղ-բանջարեղենի, մսի և կաթի վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, չորանոցների կառուցման, ինչպես նաև գյուղմթերքի շուկայահանման հարցերը:

Նախարարը ընդգծել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման, ոռոգման համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, նոր ջրամբարների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիմնադրամը յուրաքանչյուր երեք տարին մեկ քննարկում է տարբեր պետություններում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը` պատվիրակության ղեկավար Խալիդա Բուզարն իր հերթին առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մշակել գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի նախագիծ, որը սահմանված կարգով կհաստատվի ԳԶՄՀ Խորհրդի կողմից 2017 թվականին: Տիկին Բուզարը նաև հավելել է, որ նշված ծրագրի մշակմանն աջակցելու նպատակով Հայաստան կգործուղվի մասնագետների փորձագիտական խումբ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հիմնադրամի հետ հայկական կողմի համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88