Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 76.05+2.04 WTI - 71.69+1.98
COMEX:  GOLD - 2760.80+0.81 SILVER - 33.88+0.80
COMEX:  PLATINUM - 1034.90+1.32
LME:  ALUMINIUM - 2677.50+1.04 COPPER - 9602.50+1.00
LME:  NICKEL - 16167.00-0.79 TIN - 31325.00+0.61
LME:  LEAD - 2046.00-1.37 ZINC - 3102.00-2.28
FOREX:  USD/JPY - 152.3+0.37 EUR/GBP - 1.0793-0.26
FOREX:  EUR/USD - 1.0793-0.26 GBP/USD - 1.2959-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42114.40-0.61 NASDAQ - 18518.61+0.56
STOCKS US: S&P 500 - 5808.12-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 37913.92-0.60 TOPIX - 2618.32-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 20590.15+0.49 SSEC - 3299.70+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8248.84-0.25 CAC40 - 7497.54-0.08
STOCKS EUR:  DAX - 19463.59+0.11
25/10/2024  CBA:  USD - 387.25+0.11 GBP - 502.92+0.72
25/10/2024  CBA:  EURO - 419.20+1.13
25/10/2024  CBA:  GOLD - 34014.43-45.72 SILVER - 424.99-4.55
Էկոնոմիկայի նախարարություն․ քննարկվել է Հայաստանի ջերմոցային գյուղատնտեսական արտադրությանը նվիրված ուսումնասիրության նախագիծը
15/02/2016 18:48
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարություն․ քննարկվել է Հայաստանի ջերմոցային գյուղատնտեսական արտադրությանը նվիրված ուսումնասիրության նախագիծը

Փետրվարի 12-ին` Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԲ խմբի անդամ, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) նախաձեռնությամբ, կայացել է քննարկում, նվիրված ՄՖԿ-ի կողմից պատրաստված «Ջերմոցային գյուղատնտեսական արտադրության մատակարարման շղթայի ուսումնասիրություն» զեկույցի նախագծին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ինչպես նաև պետական համակարգի ոլորտային միությունների և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ:

«Ջերմոցային գյուղատնտեսական արտադրության մատակարարման շղթայի ուսումնասիրություն» զեկույցի նախագծում ներկայացված են վերլուծություններ Հայաստանում ջերմոցային արտադրության, արտահանման ոլորտում ՀՀ կառավարության կողմից վարվող կարգավորումների ու քաղաքականության, ինչպես նաև տնտեսվարողի գործունեության արդյունավետության տեսանկյունից շուկայական գործոնների վերաբերյալ: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի արդյունքում առաջարկվել է լրամշակել զեկույցի նախագիծը: Նախագծի նոր տարբերակի հիման վրա կմշակվեն համապատասխան առաջարկություններ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:

Հիշեցնենք, որ ՄՖԿ-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, իրականացնում է Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների 2014-17թթ ծրագիրը, որը նպատակ ունի օժանդակել ՀՀ կառավարությանը` բարելավելու Հայաստանում ներդրումային միջավայրը ներդրումային քաղաքականության, օրենսդրության և տեսչական բնագավառներում բարեփոխումների միջոցով:

25/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
+0.11
Եվրո (EUR)
419.20
+1.13
Ռուբլի (RUR)
4.01
+0.01
Լարի (GEL)
141.79
-0.15
34014.43
-45.72
Արծաթ
424.99
-4.55