Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Սերգո Կարապետյանն ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության պատվիրակությանը
10/03/2016 21:20
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահներ Մանուել Վալդեսին և Անտոնիո Լուկեին` գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագրով նախատեսվող համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:

Հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 2015 թվականի հունվարին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության միջև, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում կառուցել 5 հա ջերմոցային տնտեսություն, իսկ հարակից տարածքում՝ հիմնել ինտենսիվ այգիներ:

«Ջերմոցային տնտեսությունների կառուցումն ու ինտենսիվ այգիների հիմնումը մեր երկրի գյուղատնտեսության գերակա խնդիրներից են, և համոզված եմ, որ ձեր ընկերության հաջող փորձն արտասահմանյան այլ ընկերություններին վառ օրինակ կծառայի Հայաստանում հաստատվելու և ակտիվ գործունեության ծավալելու համար», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով մեր երկրում հիմնվող ինտենսիվ այգիների պահպանման համար ոռոգման նորագույն տեխնոլոգիաների ներդրման և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի կարևորությանը` նախարարն առաջարկել է տեղում կազմակերպել հակակարկտային և ոռոգման համակարգերի արտադրությունը, ինչը թույլ կտա նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը և   արտադրվող պաշտպանիչ միջոցներն արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ, որտեղ նույնպես նորագույն տեխնոլոգիաների ներդրման պահանջարկ կա:

Հյուրերը այս առիթով նաև հավելել են, որ այժմ բանակցություններ են ընթանում իսպանական առևտրային բանկերի հետ՝ ցածր տոկոսադրույքներով և երկարաժամկետ վարկեր  ձեռք բերելու նպատակով նախատեսվող ծրագրերը ֆինանսավորելու համար:

Հաշվի առնելով Իսպանիայի հարուստ փորձը գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և զարգացման գործում` ընկերության փոխնախագահ Մանուել Վալդեսն իր հերթին առաջարկել է այս ոլորտը նույնպես ներառել երկկողմ համագործակցության շրջանակի մեջ: Այս համատեքստում նա մասնավորապես առաջարկել է կազմակերպել համատեղ ուսումնական այցեր փորձի փոխանակման նպատակով: Ողջունելով այս առաջարկը՝ նախարար Կարապետյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցելությունները կլինեն արդյունավետ և փոխշահավետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21